Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները
Երեկ, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների քաղաքացի 32-ամյա Միրաբ Բաբայանը իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ․ Բաբայանն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արտաշ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարդանովի ջոկատի անդամներից են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի շրջանում ադրբեջանցի ականազերծողը պայթել է ականի վրա․ Ալիև ազգանվամբ ծառայողը վնասվածքներով հոսպիտալացվել է
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է...
Գեղաքունիքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վիրավորներից մեկին Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտո...
Բանգլադեշում կայծակի հետևանքով հարսանեկան արարողության մասնակից16 մարդ մահացել է
Բանգլադեշում առնվազն 16 մարդ է մահացել հարսանիքի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն...
Սպանել է իրեն հյուրընկալված տղամարդուն, այնուհետև դիակը տեղափոխել է կաթսայատուն՝ փորձելով այրելու միջոցով վերացնել․ ՔԿ
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների...