Որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի». Բաբայանը՝ Ալեն Սիմոնյանին
Որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի». Արսեն Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալեն Սիմոնյանի կողմից լիազորությունների վերազանցում No 2.
Ալենը Սիմոնյանը հայտարարել է՝ «Կոռեկտ մնացեք՝ վարչապետին անունով դիմելու դեպքում կարգապահական տույժ կկիրառեմ»։
Որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հորդորեց ընդդիմադիր պատգամավորին կոռեկտ մնալ. «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ։ Ընդհանրապես բոլորն այս դահլիճում կոռեկտ պետք է լինեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Վարչապետը վաղը աշխատանքային այցով կմեկնի երկրից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտն...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ռուսական կողմը դեմ է Գրիգորյանի ԱԳՆ նախարար նշանակմանը․ ինչ որոշում կկայացնի Փաշինյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խո...