Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։
Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկություններ է հաղորդել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ստացած վնասվածքի վ...
Ինչ վնասվածք է ստացել Արթուր Ալեքսանյանը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չ...
Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երկրորդ անգամ անընդմեջ...
Հայաստանը և Ադրբեջանը՝ Օլիմպիական սանդղակում․ ինչ ունենք և ինչ կարող ենք սպասել
Օլիմպիական սանդղակում Հայաստանի հավաքականը 61-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանի հավաքականը՝ 76։ Այս պահի դրությամբ ունե...