ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Մուրադ Ալիևն որակազրկվել է մրցակցին գլխով հարվածելու, անպարկեշտ բառերի ու վիրավորական ժեստեր համար

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոչ մարզական վարքով է առանձնացել Ֆրանսիայի ներկայացուցիչ, Մոսկվայում ծնված Մուրադ Ալիևը (+91 կգ): 

Բրիտանացի Ֆրեյզեր Կլարկի դեմ քառորդ եզրափակիչի մենամարտում ռուս բռնցքամարտիկը որակազրկվել է մրցակցին գլխով հարվածելու համար: Մենամարտի վերջում Ալիևը հայտնել է իր դժգոհությունը, օգտագործել անպարկեշտ բառեր ու ցուցադրել վիրավորական ժեստեր: Նա հրաժարվել է հեռանալ ռինգից: 

26-ամյա բռնցքամարտիկին սպառնում են պատժամիջոցներ: