ՍՊՈՐՏ. Կարեն Խաչանովը պարտվեց եզրափակչում. Օլիմպիական չեմպիոն դարձավ Զվերևը
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցաշարի եզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը 2 գեյմում 6:3 5:0 հաշվով հաղթանակի հասավ հայկական արմատներ ունեցող, ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե: Այսպիսով, Զվերևը նվաճեց Օլիմպիկան ոսկե մեդալը, իսկ Խաչանովն արժանացավ արծաթե մեդալի: