Որքան է ծախսվել նախագահի՝ Տոկիո այցը կազմակերպելու համար
Արդեն մեկ շաբաթ է ինչ մեկնարկել են Ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում են Հայաստանի մարզիկները:
Աշխատանքային այցով Տոկիոյում է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:
ArmDaily.am-ը հարցմամբ դիմել էր նախագահի աշխատակազմ` պարզելու, թե որքան է ծախսվել նախագահի այցը կազմակերպելու համար և որտեղից են միջոցներ տրամադրվել:
Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան նախագահի աշխատակազմից տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա աշխատանքային այցի ծախսերի հիմնական մասը հոգացել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, մյուս մասը իրականացվել է պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից:
«Պատվիրակության կեցության և ճանապարհածախսը կազմել են 16,9 միլիոն դրամ: Միջոցներ խնայելու նպատակով նախագահ Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական կանոնավոր չվերթներից, ինչը շուրջ 7 անգամ նվազեցրել է ճանապարհածախսը»,- հայտնեցին նախագահի աշխատակազմից:
Նշենք, որ այս տարի Օլիմպիական խաղերը խիստ սահմանափակումների պայմաններում են անցկացվում, Տոկիոյի բազմահազարանոց մարզադաշտում բացման արարողությանն ընդամենը 950 մարդ էր մասնակցում։
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում...
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել. Նախկին դեսպան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ահազանգում է.«Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդա...
ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը Ադրբեջանի զինված ուժերին կոչ է անում անմիջապես հետ քաշվել Հայաստան...