«Telegram»-ի հիմնադիրը անարդյունավետ է համարում սոցցանցերում COVID19-ի մասին կեղծիք տարածող ֆեյքերի արգելափակումը

Կորոնավիրուսի մասին կեղծիք տարածող ֆեյքերի արգելափակումն ապատեղեկատվության դեմ պայքարի անարդյունավետ միջոց է: Այս մասին հայտարարել է «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը:

 

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ հերքվել է այն վարկածը, որ կորոնավիրուսը կարող էր առաջանալ Ուհանի լաբորատորիայում: Facebook-ը, Twitter-ը և այլ սոցիալական ցանցեր սկսել են արգելափակել այդպիսի հաղորդագրությունները, բայց այժմ այդ գաղափարը դիտարկվում է գիտական ​​տեսանկյունից:

 

«Նման միջադեպերը հատկապես բարդացնում են կեղծ հաղորդագրությունների և ապատեղեկատվության դեմ պայքարը: Նրանք կարող են նաև էապես խաթարել մարդկանց վստահությունը սոցիալական ցանցերի անաչառության նկատմամբ և վտանգել ապատեղեկատվության դեմ պայքարի հետագա ջանքերը»,-գրել է Դուրովը իր Telegram ալիքում:

Քաղաքականություն