Թեև Հայաստանում ահաբեկչության դեպքեր չկան, բայց չեն բացառվում հարձակումները․ Բրիտանիայի կոչը՝ իր քաղաքացիների
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին 5 կմ-ից ավելի խորհուրդ է տալիս չմոտենալ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում սահմանային բախումների շատ դեպքեր են եղել, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել, կան նաև տուժածներ։
«Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել մարտական դիրքերի, գյուղերի և M16/H26 ճանապարհի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքների հատվածին։ Հյուպատոսական աջակցությունն անհասանելի է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», – ասված է հաղորդագրության մեջ։ Նշվել է նաև, որ թեև Հայաստանում ահաբեկչության դեպքեր չկան, բայց չի կարելի բացառել հարձակման դեպքերը:
Հիշենենք, որ տևական ժամանակ է ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Այն ինտեսնիվ բնույթ ստացավ հատկապես երեկ։ Հիշեցնենք նաև, որ հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավ...
Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահն...