Կրեմլն այդ մասին որևէ հայտարարություն չի լսել. Պեսկովը՝ թուրք-ադրբեջանական միավորված բանակ ստեղծելու մասին
Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի գործադիր իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեղյակ չենք գործադիր իշխանության, Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի որևէ հայտարարության վերաբերյալ», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է Անկարայի և Բաքվի ՝ միասնական թյուրքական բանակ ստեղծելու հնարավորությունից:
«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմանի կապեր, սա նրանց ինքնիշխան գործն է, կարևոր է, որ դա ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մթնոլորտի չլինի, այս առումով մենք կանոնավոր շփումներ ունենք ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ»,-նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թյուրքական միասնական բանակ ստեղծելու մասին: Որոշ ժամանակ անց անձամբ Շենթոփը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել էին լուրը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավ...
Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահն...