Ռուբինյանը` ՄԱԿ դիմելու հնարավորության մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Հանրային հեռուստաընկեության եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը քննարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավարությունը:
«Այնտեղ գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել, այսինքն որոշակի գործողություններ պետք է կատարել մինչ այդ: Ընդհանրապես, այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության: Եթե այդպիսի պատեհության կարիք լինի, մենք գործողություններ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ մենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում ենք տեղի ունեցածի մասին եւ ակնկալում ենք համապատասխան արձագանք: Իսկ այն սուբյեկտների հետ, որոնց հետ ունենք իրավապայմանագրային բազա, որը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար, մենք անում ենք գործողություններ, որպեսզի օգտագործենք այն գործիքակազմը, որը նախատեսված է ըստ պայմանագրերի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը, Ռուբինյանն ասաց. «Դուք գիտեք, որ մայիսի 12-ից ի վեր ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների ու կապի մեջ ենք այդ թվում մեր ռուս գործընկերների հետ: Մեր հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի սահմանից հայելային հետքաշումը եւ ռուս սահմանապահների եւ կամ միաջզգային դիտորդների տեղակայումը, ինչը հնարավորություն կստեղծի ապագայում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց սկսելու համար: Այս քննարկումներն այդ ծիրի մեջ են»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավ...
Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահն...