Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը. Հոխիկյան
«Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ», իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: «Իրականում դա թշնամու հերթական սուտն է։ Իմ բոլոր վստահելի և առաջին ձեռքի աղբյուրներն ասում են, որ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը մեր եղբայր հոգևորականները։ Միաժամանակ ադրբեջանական կողմը արդեն տևական ժամանակ արգելում է հայ ուխտավորների այցը Դադիվանք, թույլ չի տալիս նաև, որ հայ հոգևորականների հերթափոխ լինի։ Ադրբեջանական զորքը նաև տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ։ Սրանք տեղեկություններ են, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին»:
Նմանատիպ հոդվածներ
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...