ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ՝ հայազգի մայոր Ռուսլան Աբովյանի սպանությունից. կասկածվողը Չեչնիայի քաղաքացի է
Հուլիսի 24-ի գիշերը Ստավրոպոլի ավտոպարկում սպանվել է քրեական հետախուզության պետի տեղակալ, մայոր Ռուսլան Աբովյանը: Ներկայումս իրավապահ մարմինները որոնում են մարդասպանին:
Համացանցում է հայտնվել անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնցում բժշկական դիմակով և ձեռնոցներով մարդասպանը թփերից դուրս է գալիս ու մոտենում ոստիկանական մեքենային և կրակ արձակում ատրճանակից: Աբովյանը փորձել է փախչել, սակայ մարդասպանը հասել է նրան ու շարունակել կրակել: Դրանից հետո նա անհետացել է «ВАЗ-2109» մակնիշի մեքենայով:
Ըստ «Опер Слил» Տելեգրամ-ալիքի` ենթադրյալ մարդասպանը կարող է լինել Չեչնիայում ծնված 44-ամյա Զաուրբեկ Քենիեւը: Այժմ նա հետախուզման մեջ է:
Baza-ն գրում է, որ հնարավոր է՝ նրա սպանությունը վրեժ է: Աբովյանը դեռ 2015 թվականին Չեչնայում հատուկ օպերացիայի է մասնակցել, ինչի արդյունքում մահացել է տեղի բնակիչ Ջամբուլատ Դադաևը, ով կասկածվում էր ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Այն ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ ուժայինների գործողությունները համաձայնեցված չեն եղել իշխանությունների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անօդաչուն ցույց է տվել, թե ինչպես են տղամարդիկ հրկիզում ծառերը
Թուրքիայում հրապարակվել է անօդաչու թռչող սարքից արված տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են տղամարդիկ մոտենում ծառե...
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 3 զինծառայողներ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան պատ է կառուցել Իրանի հետ սահմանին՝ Աֆղանստանից միգրանտների հոսքը կանխելու համար
Թուրքիան պատ է կառուցել Իրանի հետ սահմանին՝ թալիբների առաջխաղացումից հետո երկիր փախչող աֆղան միգրանտների հոսքին դիմակայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոդրումի անտառներում կենդանիները փախչում են մոլեգնող հրդեհից
Թուրքիայի Բոդրում հանգստավայրի շրջակայքում նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ նշելով, որ կրակը շա...