ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայաստանի պատվիրակության մուտքը՝ Տոկիո-2020-ի բացմանը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների։

 

Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում ընթացող շքերթին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Հայաստանի թիմը 12-րդը դուրս եկավ շքերթի, որին կմասնակցեն 206 պատվիրակություններ: Տրիբունայում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

 

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով պատվիրակություններն ամբողջական կազմով չեն մասնակցում շքերթին:

Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: