Գնել Սանոսյանը նոր ու ավելի բարձր պաշտոն կստանա․ Hraparak
Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շուտով պաշտոնի բարձրացում կունենա, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ Սանոսյանին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նշանակել Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում, հայտնում է hraparak.am-ը։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գնել Սանոսյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց թե՛ մեր հեռախոսազանգերը, թե՛ նամակները։ Զանգերին չպատասխանեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանից, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։
Սանոսյանը 2004-2010թթ. Աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ,
2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս,
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի պատասխանատու,
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս,
2018թ. Մայիս- հոկտեմբեր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ,
ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: ՔՊ հիմնադիր անդամ է։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի մասին ու պատմել, թե ինչու մայիսին մտան Սյունիք
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:\n\nՀիշեցնելով,...