Արտաշես Պետրոսյանը առանց պաշտոն չի մնա
Իմքայլական պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ ցուցակում չի ընդգրկվել, օգոստոսի 2-ից հետո՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նոր պաշտոն կստանա։ Այս մասին «Հրապարակ»ը տեղեկացել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից։
Լրատվամիջոցը նշում է, որ Պետրոսյանը կնշանակվի Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պաշտոնում, այլ կերպ ասած՝ առևտրային կցորդ։
Հիշեցնենք, որ Պետրոսյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Իմքայլական Վարազդատ Կարապետյանը, որն այդ պաշտոնից հրաժարական ներկայացրեց 2021 թվականի փետրվարի 16-ին։ Արտաշես Պետրոսյանը «Առաքելություն» կուսակցությունից է, մեզ ասացին, որ նրան վաղուց են խոստացել այս պաշտոնը, այդ պատճառով էլ նա ՔՊ ցուցակում չի ներառվել, նոր պաշտոնը Պետրոսյանի սրտով է։
Տեղեկությունը ճշտելու համար լրատվականը կապ է հաստատել Պետրոսյանի օգնական Արիս Դադյանի հետ, վերջինս չի հերքել տեղեկությունը՝ ասելով, որ Պետրոսյանը դեռևս պատգամավոր է, և եթե նոր պաշտոն ստանա, ապա այդ մասին կտեղեկացնի։ Արտաշես Պետրոսյանը 2008-2009թթ. աշխատել է «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸ-ում որպես ճարտարագետ: 2009-2011թթ.՝ «ՍՈՆԱԳՐՈ» ՓԲԸ-ում հաշվապահ: 2016-2019թթ.՝ «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն: 2011 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, Արտաշես Պետրոսյանին է պատկանում մեկանգամյա օգտագործման բաժակների արտադրությամբ զբաղվող «Էկո Փեյփր» ընկերությունը։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգ...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...