Թուրքիան կստանձնի Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը. Էրդողան
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ժամանակ։ «Աֆղանստանում եւ տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, Թուրքիան կանգնած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողքին: ԱՄՆ-ն այժմ որոշել է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, եւ նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրան դրական ենք վերաբերվում, եւ ԱՄՆ-ի համար ունենք մի քանի պայմաններ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկ հարցերում»,- շեշտել է նա TRT հեռուստաալիքի եթերում: «Եթե մենք ստանանք մեզ անհրաժեշտ աջակցությունը, կմտածենք Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը ստանձնելու մասին»: Էրդողանը հայտարարել է նաեւ «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանում իրավիճակը քննարկելու իր մտադրության մասին: Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ գործողության ավարտի եւ զորքերը դուրս բերելու ծրագրերի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը երկրում կտրուկ սրվել է: Ինչպես հաղորդվել է հուլիսի 13-ին Պենտագոնում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվել է ավելի քան 95 տոկոսով: Դրան զուգահեռ, «Թալիբան» շարժմանը, ըստ նրա ներկայացուցիչների, հաջողվել է վերահսկողություն հաստատել հանրապետության տարածքի 85 տոկոսի վրա՝ ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով գտնվող շրջանները: Մինչդեռ հուլիսի 13-ին աֆղանական 1TV հեռուստաալիքը հրապարակել է թալիբների հայտարարությունը, որում ասվում է, որ պատրաստ են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանում: «Թալիբանը» կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. «Փաստինֆո»
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...