«Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չի». ՊՆ նախկին փոխնախարար
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։
Եթե պետությունը պատերազմի և խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա ասել է Ուինսթոն Չերչիլը։
Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը։
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլը խոսել է նոր ռազմական բախումների հավանականության մասին։ Մենք դրա մասին խոսում ենք դեռևս 2020թ. դեկտեմբերից՝ առ այսօր։ Բայց ինչ օգուտ. լսողները խլացել են, տեսնողները՝ կուրացել։
Անչափ ծանր ժամանակներ ենք ապրում։
Դադարեցրե՛ք ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճշումները, վե՛րջ տվեք ներքաղաքական կապկանման շոուներին։ Պատասխանատու եղե՛ք պետության ու նրա քաղաքացու առջև։ Հավաքվե՛ք, միավորվե՛ք, խելքի՛ եկեք վերջապես»:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգ...