Իրաքի վարչապետը Բայդենի հետ կքննարկի տարածքից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման հարցը
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել Է, որ մտադիր Է հուլիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը քննակել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունն ավարտելու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կմեկնեմ Վաշինգտոն, որպեսզի քննարկեմ ամերիկա-իրաքյան հարաբերությունների մակարդակը, մասնավորապես, Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ներկայության հարցը, եւ մեր երկրից նրանց զինված ուժերի դուրսբերման գործողությունը»,- ասել Է նա Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հուլիսի 18-ի երեկոյան:
Մինչդեռ Իրաքի վարչապետը բարձր Է գնահատել ԱՄՆ-ի դերն Իրաքում՝ նշելով, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնել են Բաղդադին «ոչ միայն ռազմական տեսակետից, ալեւ կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներում»: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի օգնությունը կարեւոր Է նաեւ հետագայում երկրի բանակի պատրաստումն իրականացնելու համար: Ավելի վաղ Բայդենի վարչակազմը տեղեկացրել Է, որ հուլիսի 26-ին Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի նախագահի հանդիպումն Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ: 2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել Է բանաձեւ՝ երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման մասին:
Այս տարվա մարտի կեսերին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ճշտել Է, որ արաբական հանրապետությունում ամերիկյան զորքերի թվաքանակը չի գերազանցում 2,5 հազարը: Ապրիլին ալ Քազիմին հայտարարել Է, որ ազգային բանակի եւ անվտանգության ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ հաջողություններն ահաբեկիչների դեմ պայքարում թույլ են տալիս դուրս բերել օտարերկրյա զորակազմի մինչեւ 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
Հայտնի է, թե ինչ կանի «Հայաստան» դաշինքը իր պատգամավորական մանդատները
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ...