«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ». Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի։ Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը։ Թե դա որտեղից կսկսեն, ինչ ժամկետներում կիրականացնեն, արդեն տեխնիկական խնդիր է։ Իշխանությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրություն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի նպատակների և վարած քաղաքականության մասին
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությ...