Փաշինյանի հետ Ծառուկյանի հանդիպումը կայացել է մի քանի փորձից հետո. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի և Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, և նման պայմանավորվածություն նրանց միջև չկա։
Վերջին հանդիպումն էլ՝ Փաշինյանի ու Ծառուկյանի միջև, կայացել է մի քանի փորձից հետո․ ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, և ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին։
ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, և նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն։
Հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ պատգամավորներն առավոտից մինչև ուշ գիշեր TV-ում են, հնարավոր է մինչ օրս եթեր հեռարձակվող որոշ ծրագրեր փակվեն, բացվեն նորերը։ Առհասարակ, «Կենտրոն» TV-ն աշխուժացնելու, ակտիվացնելու խնդիր ունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...