Հովիկ Աղազարյանը պատմել է, թե ինչպես են իրենից պարտքով գումար ուզել և ինքն ինչ է արել

Պատգամավորը բայորական տեսանկյունից իրավունք չունի իր ընտանիքի համար նախատեսված բյուջեից ծախսի այլ նպատակներով. 1-2 դեպք կարող է լինել, բայց եթե դու մշտական դա անում ես, ապա դու պետք է այդ փողերը հետ բերես: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նախագծին, որով պատգամավորների լրացուցիչ ծախսերի համար տրվող գումարը 50 հազարից դառնալու է 250 հազար:

 

«Ես կարծում եմ, որ պատգամավորները ծախսել են ավելի շատ գումարներ, քան թույլ է տվել իրենց բյուջեն, ուրեմն դա շահադիտական նպատակ է հետապնդել: Պետք է ամեն ինչը կանոնակարգված լինի: Դու ո՞վ ես, քեզնից ինչ ես ներկայացնում, որ ինձ էլ լավություն ես անում 10-20 հազար դրամ: Դու՝ պատգամավորդ, աշխատանքով ապահովի ինձ, ես կաշխատեմ, քեզնից պակաս տղա չեմ: Էդ ռուսերենով ասած «պոդաչկեքը» ինձ համար անթույլատրելի են եղել: Դա իմ արժեհամակարգից դուրս է:

 

Մի անգամ մեկն ինձանից գումար խնդրեց: Նրան պետք էր 150 հազար դրամ: Ես իմ օգնականի հետ ստիպեցի նրան աշխատել 120  հազար դրամ՝ բանվորություն անելով: Դրանից հետո 30 հազար դրամ մենք ավելացրեցինք: Այսինքն ես իրեն սովորեցրի, որ պետք է աշխատի»,- ասաց նա:

Քաղաքականություն