Պարզվել է երեկ «Հրազդան» տոնավաճառի մոտ վրաերթի ենթարկված 3 հետիոտների և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է երեկ՝ հուլիսի 12-ին, Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա կողմից վրաերթի ենթարկված հետիոտների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Մելիքսեթյանը, իսկ վրաերթի ենթարկվածներն են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Լիանա Մեժլումյանը, 22-ամյա Սուսաննա Շահիջանիին և Երևանի բնակիչ՝ 59-ամյա Ռիտա Մանուչարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելիքսեթյանն աշխատում է Տավուշի մարզի երաժշտական դպրոցներից մեկում՝ որպես ուսուցիչ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 12-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ «Հրազդան» տոնավաճառի դիմաց, վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և  3-րդ վաշտերի ծառայողները:

Քաղաքականություն