Ադրբեջանում տվյալներ են հրապարակվել, որոնք պաշտոնական Բաքուն փորձում է թաքցնել
Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանը կից բժշկական եւ սոցիալական փորձաքննության եւ վերականգնման պետական գործակալությունը շարունակում է հաշմանդամություն որոշելու եւ խմբեր սահմանելու ուղղությամբ աշխատանքը, հաղորդել է haqqin.az-ը:
Այս տարվա վեց ամսվա ընթացքում Գործակալությունը հաշմանդամության կարգ է տվել ընդհանուր առմամբ 21.525 անձի:
Դրանցից 7.018-ին առաջին անգամ է կարգ տրվել, 14,507-ին՝ երկրորդ: Նշանակումների քանակը 68 տոկոսով ավելին է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:
Հաշմանդամություն ունեղոց անձանց համար նախատեսված են համապատասխան սոցիալական նպաստներ:
Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները տվյալներ են հրապարակել, որոնք կցանկանային թաքցնել հասարակությունից: Ստացվում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում հաշմանդամության կարգ ստացած 7.018 մարդ Ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակից է:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...