ՀՀ նախագահը որպես վկա ՍԴ չի ներկայանա. Հրայր Թովմասյանի միջնորդությունը կրկին մերժվեց
Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ մերժեց Հրայր Թովմասյանի կողմից արված նոր միջնորդությունը, որով նա առաջարկում էր որպես վկա ներգրավել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Այս մասին հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ ընդմիջումից վերադառնալուց հետո:
Երեկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: Այս միջնորդությանը դեմ էր արտահայտվել դատավոր Վահե Գրիգորյանը:
Այսօր Հրայր Թովմասյանը կրկին ներկայացրեց այս միջնորդությունը` այլ հիմնավորում ներկայացնելով:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ազատել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի...
Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց
Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայման...
Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն և աշխատողները պարգևատրվել են
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրումներ են ստացել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները.«Ղե...
Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...