Ադրբեջանցի պատգամավորները ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
Երեկ Ադրբեջանի խորհրադարանում ակտիվ քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի շրջանի/Զանգեզուրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Ադրբեջանցի պատգամավորները իրենց հայտարարություններում ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ բնորոշելով որպես «պատմական ադրբեջանական հող»։ «Մենք պահանջում ենք մեր պատմական հողերը և ճիշտ ենք անում, այդ տարածքները պետք է միացվեն Ադրբեջանին մոտ ապագայում»։ Այս անհեթեթ քննարկումը ավարտվել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակի խոսքով, որ «այս հարցը ոչ պակաս կարևոր է, քան Ղարաբաղի հարցը»։ Ադրբեջանի խորհրդարանում ծավալվող այս աբսուրդային քննարկումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները և տարածքային անթաքույց հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել, իսկ Ադրբեջանը բնավ չի ձգտում խաղաղության: Գործողությունները, հնչող հայտարարությունները և ծավալվող քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են դա»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ազատել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի...
Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց
Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայման...
Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն և աշխատողները պարգևատրվել են
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրումներ են ստացել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները.«Ղե...
Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...