ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի բազայում Իսպանիայի վարչապետի և Լիտվայի նախագահի մամուլի ասուլիսի ընթացքում տագնապ է հնչել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ասուլիսն ընդհատվել է տագնապի ազդանշանի պատճառով: Այս մասին հայտնում է El Pais-ը:
Ինչպես ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է զինված ուժերի մամուլի պատասխանատու, կապիտան Անդրյուս Դիլդան, երկու ինքնաթիռ է նկատվել Լիտվայի հետ սահմանի մոտ միջազգային օդային տարածքում: Դրանք չեն ունեցել թռիչքների համաձայնեցված ծրագիր, կապ չեն պահպանել ցամաքային թռիչքների կառավարման կենտրոնի հետ, ուստի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կործանիչներն օդ են բարձրացվել ճշտումների համար: