Նոր լուսավորության առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը

«Այս տարի ամբողջությամբ ավարտվել է նատրիումային լուսատուների փոխարինումը էներգախնայող և արդյունավետ նոր ԼԵԴ լուսատուներով, այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը։


- 82 փողոցներում փոխարինվել է 12․021 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու,


- Լուսավորվել են շուրջ 35 այգի, բակային տարածքներ, մշակութային հատուկ պահպանվող տարածքներ և համայնքային ենթակառուցվածքներ,


- Լուսավորվել են երևանյան բոլոր արձանները,


- Կապիտալ փոխարինվել է 54 կմ օդային մալուխային ցանց,


- Փոխարինվել է 276 ուժային պահարան,


- Արտաքին լուսավորության ցանցում տեղադրվել է 190 թվային կառավարման մոդուլ,


- Կառուցվել է շուրջ 29 կմ նոր ցանց,


- Երևան քաղաքի վերգետնյա կապի և էլեկտրահաղորդման ցանցի ստորգետնյա կոմունիկացիաների ստեղծման ծրագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են Աբովյան և Նալբանդյան փողոցներում: Մալուխներն անցկացվում են գետնի տակ»,- այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը։ 

Քաղաքականություն