Ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Տեղեկացնում ենք, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել։
Հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վարեք դանդաղ, պահպանեք սովորականից առավել մեծ հեռավորություն դիմացի մեքենայից, ինչպես նաև մի՜ խոչընդոտեք ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևեք բոլոր հրահանգներին»,- ասվում է գերատեսչության կողմից տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...