Ես ուզում եմ շարունակել տիտղոսներ նվաճել․ Ռոնալդու
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի հետագա ծրագրերի մասին Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ դեկտեմբերի 28-ին արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը։
«Ինձ համար մեծ հաճույք է գտնվել այս գալա-երեկոյին՝ այսքան շատ մարզական դեմքերի շրջապատում։ Սա իմ սիրելի միջոցառումներից է, քանի որ այստեղ հանդիպում եմ անհավանական մարդկանց, այդ թվում՝ կնոջս։
Շարունակել ելույթները բարդ է, բայց ես դեռ կիրք ունեմ և մոտիվացված եմ շարունակելու։ Կապ չունի՝ Մերձավոր Արևելքում եմ խաղում, թե Եվրոպայում, ես ուզում եմ շարունակել տիտղոսներ նվաճել և հասնել այն սահմանագծին, որի մասին բոլորը գիտեն։ Վստահ եմ՝ կհասնեմ դրան, եթե վնասվածքներ չլինեն։ Վայելեք երեկոն և շնորհավոր Ամանոր»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր պորտուգալացու՝ կարիերայի ընթացքում 1000 գոլի շեմին հասնելու ցանկության մասին։ Այս պահին նրա ակտիվում կա 956 գոլ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շարա Բուլետը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Շարա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում,...
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթել է աշխարհում ամենաբարձր վա...
Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահը
«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Transf...
Հայազգի թենիսիստուհին պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային
Հայաստանի համար մրցող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտավոր կլինի փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային (RTF) իր մ...