Գորիսի համայնքապետը դուրս է եկել ՀՔԾ–ից
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Այս պահին կան տեղեկություններ, որ ինչ-որ քրեական գործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ այսօր ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այսօր ավելի վաղ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանը նշել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Խնդրեմ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից. ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղ. Տարասով. Civic.am
Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյան-Պուտին հանդիպումից. հայտնի է, թե ինչ են խոսել
Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությո...