Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը` Ղազախստանի առաջին նախագահին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Իր ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Նազարբաևի երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:
«Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին»,–ասված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձում:
Փաշինյանը Նուրսուլթան Աբիշին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
«Ռուսաստանն արգելում է օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը. «Ստանիսլավի պատասխանի և կարճ ժամանակ հետո նոր ընտրությո...
Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետո...