Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ria.ru-ն:
«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերները խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, ինչպես նաև իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի պատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը», - ասել է նա կազմակերպության խորհրդի նիստում:
Ըստ նրա՝ նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի ԽՎ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:
«Առավել ևս, որ մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրություն են հայտնում: Այս առումով դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները», - ասել է քաղաքական գործիչը:
Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստան և Սերբիա:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան:
«Որպես կանոն, ընդունված չէ խոսել այդ մասին: Օրինակ՝ նույն Պակիստանը վաղուց էր ուզում լինել և՛ դիտորդ, և՛ այժմ, միգուցե, որպես գործընկեր», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Սահմանապահների հարցը և ոչ միայն. ինչի մասին են խոսելու Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո սա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...
Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մ...