ՊՊԾ աշխատակիցները պարգեվատրվել են
«ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգևատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաև իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։ Սարգիս Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով։
Ուշագրավ է, որ սույն անձը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին նույնպես պարգևատրվել էր Արարատ Միրզոյանի կողմից՝ «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները «գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար նա ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգևատրվել՝ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների հետ միասին։ Ի դեպ, այդ օրերին սույն աշխատակիցներին մեղադրում էին նրանում, որ նրանք նոյեմբերի 9-ին չկարողացան ԱԺ նախագահին փրկել ամբոխի զայրույթից, և նա հիվանդանոց ընկավ՝ ծանր վնասվածքներով։
Կես տարվա մեջ երկու անգամ նույն անձին պարգևատրելու իմաստը ո՞րն է։ Սրանում, թերևս, խորհրդանշական իմաստ կա։ Նախ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կարգադրության մեջ նշվում է, թե պարգևատրում է ՊՊԾ «տարելիցի» կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ԱԺ-ում այլևս գրագետ մարդ, սրբագրիչ չի մնացել։ Երկրորդը․ հավանաբար, ԱԺ նախագահն ու ԱԺ այս կազմն արդեն ճամպրուկային տրամադրություններ ունեն, և ամեն ինչ նրանց աչքին «ողբերգական» է երևում՝ տարելից, հոգեհանգիստ և այլն։ Խորհրդարանի աշխատակազմը, օրինակ, վստահ է, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...