
Հայտնի են մյուս 3 գերիների անունները և այն, թե ինչպես է հաջողվել12 ռազմագերիներից բացի ևս երեքին ընդգրկել ցուցակում

Հայտնի է Բաքվից Երևան վերադարձող ռազմագերիների 15–հոգանոց խմբի ամբողջական ցանկը։ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր նրանցից 12-ի անունները։ Եվ այսպես` Բաքվից վերադարձող տղաներն են.
1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի
2. Ասատրյան Գևորգ Նորայրի
3. Գասպարյան Գոռ Վահրամի
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի
5. Կարապետյան Յուրի Տիգրանի
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի
7. Մինասյան Արամ Գառնիկի
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի
10. Պողոսյան Արմեն Եղիազարի
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի
12. Սեֆիլյան Կամո Կարենի
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի
14.Գևորգյան Ռոբերտ Հովիկի
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի
Լրատվականը նշում է, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։