Սուրեն Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ նախարարությունում բարեփոխումները շարունակվում են։
«Ես ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ նշանակություն ունենալ պատերազմի մասնակից մեր շատ տղաների համար», - ասել է ՊՆ նախարարը։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ծանր վնասվածքներ ու վիրավորումներ ստացած և զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին ապաքինման և ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում կրկին դիմել՝ պայմանագրային զինծառայության մեջ ներգրավվելու համար։
«Իհարկե, այստեղ կունենանք որոշակի հիվանդությունների մասով բացառություններ, որոնք անհամատեղելի են ծառայության հետ, բայց մեր եղբայրների հիմնական մասը կարող է և հնարավորություն ունի ներգրավվելու ծառայության մեջ։ Իրավակարգավորումը նաև նրա մասին է, որ վերջնական որոշումն ընդունում է գերատեսչության ղեկավարը, և կարող եք վստահ լինել նաև դրա օբյեկտիվության հարցում», - շեշտել է Սուրեն Պապիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը». «Կարևորելով հանրությանը պատ...
12-ամյա աշակերտին էքսկուրսիայի ժամանակ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել
«Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայ...