ՌԴ ԿԸՀ նախագահի կտրուկ հայտարարությունը` Հայաստանի ընտրությունների վերաբերյալ
Հայաստանի ժողովուրդը հիշում է Ռուսաստանի պատմական դերն ու երկու երկրների միջև հարաբերությունների նշանակությունը՝ չնայած այդ երկրում քաղաքական գործիչների փոփոխությանը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ռուսաստանյան դիտորդների կատարած աշխատանքի արդյունքներին։
Պամֆիլովայի խոսքով՝ Ռուսաստանի ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներն այցելել են ընդհանուր առմամբ 180 ընտրատեղամաս և 11 տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ հետևել են քվեարկության ընթացքին ու հանձնաժողովների աշխատանքին։ ԿԸՀ ղեկավարը խնդրել է գործընկերներին դիտարկումների հիման վրա վերլուծական նյութ պատրաստել՝ «կատարվող իրադարձությունները հասկանալու և ապագայի պատկերն ունենալու համար»։
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է այնպիսի գործընթացներին ժամանակին արձագանքելու համար, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա։
«Ես վստահ եմ՝ տարբեր քաղաքական գործիչներ գալիս ու գնում են, և թեև Փաշինյանի օրոք պատմության դասագրքերը վերախմբագրվում են, բայց, մեծ հաշվով, հայ ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է, թե ինչ դեր ունի Ռուսաստանը Հայաստանի պատմության մեջ, և ինչ նշանակություն ունեն մեր հարաբերությունները ոչ միայն Հայաստանի անցյալի, այլև ապագայի համար», - նշել է Պամֆիլովան։
Ըստ նրա՝ կատարվող գործընթացների ուսումնասիրությունը կարևոր է ի հայտ եկող խնդիրների վրա «աչք չփակելու» և այնպիսի երևույթներ կանխելու համար, որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի և Հայաստանի միջև բնականոն գործընկերային հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...