Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները. Ռոմանոս Պետրոսյան
Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով բեզոարյան այծի որսի դեպքի բացահայտմանը:
«Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները
Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը
Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։
Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է, ով իր վարքով միտված է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայելու ։
Եվ երբ մենք աշխատանքից ազատումներ ենք անում ու ծառայողական քննություններ նշանակում, հենց նման անընդունելի աշխատաոճի դեմ պայքարի շրջանակում է։
Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։
Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ստորաբաժանումների իմ գործընկերներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի դաշտում և իրենց լիազորությունների շրջանակում․ մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։
Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...