Արամ Ա. Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապից աջակցություն է խնդրել գերիներին վերադարձնելու հարցում
Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հարմար առիթով Ֆրանցիսկոս Պապի հետ առանձին անդրադարձավ Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը հիշեցուց, թե միջազգային օրենքին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը: Նորին Սրբությունը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Պապին, որ անդրադարձել էր գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար լինելով գերիների շուտափույթ վերադարձին: Հայրապետը նույն հարցի շուրջ նաև խոսեց Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Փարոլինի հետ:
Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնություններ փոխանցեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...