
ԱԻՆ-ը արձագանքեց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասին մոլորություն առաջացնող տեղեկություններին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնապես արձաքգանքեց մամուլում տարածվող, մոլորություն առաջացնող, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը փակելու մասին տեղեկությանը:
Նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:
Հիշեցնենք, որ տեղեկության տարածմանը զուգահեռ Auroranews-ը կապ էր հաստատել ԱԻՆ-ի մամուլի խոսնակի հետ և տեղեկացել, որ ծառայությունը գործում է և շարունակում է կատարել իր գործառույթները: Նախկինում այս բաժինը ՊՈԱԿ -ի կարգավիճակ ուներ, 2018-ին որոշվեց դարձնել վարչություն` արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ուսումնասւիրությունները, սակայն, պարզ դարձրեցին, որ որևէ կառուցվածքային փոփոխություն անհրաժեշտ չԷ, ծառայությունը նպատակահարմար չէ դարձնել վարչություն:
Այսպիսով, չեղարկվել է սեյսմիկ պաշտպանության բաժինը որպես վարչություն դարձնելու մասին որոշումը, այն կգործի ինչպես նախկինում` կլինի ՊՈԱԿ: