«Ես ոչ մեկին չեմ դրդել». Բարսեղ Բեգլարյան
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ոչ մեկին չեմ դրդել և, ընդհանրապես, այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությանը, հափշտակում համարելն անիմաստ է և անհնար»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ):
Ինչպես հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է դատաքննության փուլը:
Հիշեցնենք, ըստ ՀՔԾ-ի, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիներն այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան
Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շո...
Աշնանը քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62...
Գնդապետ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա․ ՊՆ
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամ...