
Վերջին օրերին լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում...
Վերջին օրերին լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը: Արայիկ Հարությունյանը արդեն ոչ թե կուլիսներում, այլ եթերով Մարությանին մեղադրեց կապիտուլյանտին բացահայտ չսատարելու համար: Մեղադրու՞մ եմ Արայիկին: Ոչ: Արդարացի է, չէ՞ որ Կարգին Հայկոն մեկ անձի ռեիտինգի շնորհիվ է 2018 թվականին լոնք անելով հեղափոխությունից հետո մտել ՔՊ ու 81% քվե ստանալով դարձել քաղաքապետ Հայկ Մարության: Արձակուրդ գնալու հարցում վերջինս ռեկորդակիր է: Արձակուրդ էր նաև քարոզարշավի օրերին: «Բկլիկ Ձկնիկը» լող տվեց, լող արեց, իջավ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Որևէ մեկս կասկած չունենք նրա ինքնապաշտպանական բնազդի վրա: Ի դեպ, ընտրությունների հենց հաջորդ օրը մեր քաղաքապետը բրուտալ կերպարով վերադարձավ աշխատանքի ու սկսեց ապացուցել տղամարդկությունն ու սկսեց 3 տարի անց գործ անել:
Կապիտուլյացիայից հետո, շուրջ 8 ամիս Մարությանը լռեց, այնինչ իրեն ձայն տված քաղաքացիները ուզում էին լսել` ի՞նչ կարծիքի է երկրում ստեցծված ծանր ներքաղաքական իրավիճակի ու այո´, կապիտուլյացիայի ու վերջինս իրականացնող անձի մասին: Ի՞նչ արեց` լռեց: Տարբեր շրջանակներում խոսում էին, որ դժգոհ է իր քաղաքական թիմից ու կոշտ է արտահայտվում իր վերադասի մասին: Ես և պրն. Խաժակյանը նոյեմբեր ամսին նախագիծ մուտք արեցինք, որով ուղերձ էինք հղում` կառավարության հրաժարականի պահանջով: Ի՞նչ արեց Մարությանը: 4 ամիս անց, օրենքի ուժով նախագիծը ներառեց օրակրգ: Չէ, կողմ չքվեարկեց: Նույնիսկ ձեռնպահ չքվեարկեց: Քվեարկեց դեմ:
Երեկ ՔՊ «ռահվիրանը» armtimes-ը մի ծավալուն հոդված գրեց` հասկացնելով Մարությանին` երիտասարդ, իրերդ հավաքիր, գնացքդ մոտենում է: Հոդվածը մեծ շուքով սկսեցին տարածել քպ-ականներ ու Մարությանի անմիջական ենթակայության տակ գտնվող մարդիկ:
Մարդ չուտի, չխմի, հետևի այս գզվրտոցին: Միմյանց արժանի են:
Հ. Գ. Էէէէէէհ Հայկ ջան, ասողին լսող էր պետք: Հավատում եմ, որ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել երկիր կորցնելուց ու այդքան զոհ ունենալուց հետո: Անկեղծ հավատում եմ, բայց դուխ էլ էր պետք...»։