Քաղաքականություն

«Թուրքիան լուրջ նպատակներ ունի». Դավիթ Բաբայան

«Թուրքիան լուրջ նպատակներ ունի». Դավիթ Բաբայան
«Թուրքիան արդեն հայտ է ներկայացրել, այս տարածաշրջանում է և դժվար թե կամավոր դուրս գա այս տարածաշրջանից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Նրա…

«Թուրքիան արդեն հայտ է ներկայացրել, այս տարածաշրջանում է և դժվար թե կամավոր դուրս գա այս տարածաշրջանից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է 
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: 
Նրա խոսքով՝ թեպետ սա լուրջ մարտահրավեր է մեր անվտանգության համար, նաև լուրջ հնարավորություն է աշխարհաքաղաքական մեր կշիռը բարձրացնելու՝ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, և այնպես անել, որ այս բարդ աշխարհաքաղաքական վիճակից նորմալ, կանխատեսելի ապագա ունենանք. «Շուշիի հռչակագիր կոչվածը վկայությունն է այն բանի, որ Թուրքիան չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից։ Սա մարտահրավեր է մեզ և այլ երկրների համար...: 
Թուրքիան լուրջ նպատակներ ունի և դրանց իրականացման համար անելու է ամեն ինչ այդ ուղղությամբ։ Մենք էլ մեր քայլերը պետք է իրականացնենք, ունենանք գիտելիք, հայրենասիրություն, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ։ Եթե դա չլինի, շատ վատ է լինելու»,- ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Հենց իրենց աշխատասենյակներում պատռել են հրաժարականների դիմումները. Ի՞նչ է տեղի ունեցել ընտրություններից 1 օր առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250