Ամենօրյա աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ. Փաշինյանը` Ղարիբաշվիլուն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ապագայի փոխգործակցության տեսլականը:
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված համագործակցությունն ու փոխըմբռնումը և համոզված եմ, որ ամենօրյա անկոտրում աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Գորգիսյանը ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն հայտարարություն է տարածել. «Հունիսի 28-ին գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակ...
Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու Ադրբեջանին 7 շրջանները. անգամ ասել եմ՝ Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Լրատվամիջոցի հետ նա խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և պար...