Ոռոգման ջրի խնդրով ճանապարհ փակած գյուղացիները պաշտոնյաներին ուղեկցեցին հողամասեր. բողոքի ակցիան ավարտվեց
Արմավիր-Երեւան մայրուղում ոռոգման ջրի խնդրով ճանապարհ փակած գյուղացիների բողոքի ակցիան այսօր ավարտվեց: Նրանք ՋՕ տարբեր աշխատակիցներին ուղեկցեցին իրենց հանդամասեր` տեղում ցույց տալու ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ Էջմիածնի ջուրօգտագործողների միության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը գյուղացիների հետ զրույցում ասաց, որ վթարի հետեւանքով է նման իրավիճակ ստեղծվել եւ երեկոյան աշխատանքները կավարտվեն, առավոտյան էլ ոռոգման ջուր կլինի:
«Ես ընդունում եմ, որ սա ֆորս մաժոր է, ֆորսմաժորային իրավիճակում ջուր օգտագործողին ըստ ձեր կողմից կնքված պայմանագրի, քանի օրվա ընթացքում, քանի ժամվա ընթացքում է պարտավոր տեղեկացնել, որ հարգելի բնակիչ, խնդրում ենք այս տեսակ ակցիաներ չիրականացնել, որովհետեւ տեղի է ունեցել ֆորս մաժորային իրավիճակ»,- Արամ Սարգյանին հարց ուղղեց գյուղացիներից մեկը:
Վերջինս պատասխանեց, որ ֆորսմաժորային իրավիճակը այն իրավիճակն է, որ չեն կարող հասկանալ, թե երբ լուծում կունենան, ուստի պայմանագրում դրա մասին ֆիքսելը խելամիտ չէր լինի:
«Ինչ վերաբերում է տեղյակ պահելուն, էլի եմ ասում` հավաքված մարդկանց մի մասը երեկ եղել են ՋՕ-ում, ես իրենց տեղյակ պահել եմ, որ վաղը երեկոյան ջուրը լինելու է, երեկ չէ առաջին օրվանից ջուրը կտրված է»,-ասաց Արամ Սարգսյանը:
Ակնալիճ գյուղի մի բնակիչ էլ ասաց, թե քանի լիտր ջուր է հարկավոր 1 հա լոլիկ մշակելու համար, ինչին Արամ Սարգսյանը վրդովված ասաց, որն նրանք գերնորմատիվային հողերում են լոլիկը մշակում, եթե այլ համայնքներում լոլիկը ջրում են 15 անգամ, իրենք պետք է 45 անգամ ջրեն, բայց 15-ի փոխարեն են վճարում:
«Պետական մարմինը մեղավո՞ր ա, որ ձեր հողը գերնորմատիվային ա, շատ եք ջուր ծախսում»,-ասաց նա գյուղացուն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավ...