«Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում». Վահան Թումասյան
«Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում...
Հայաստանում և հատկապես Շիրակում, առավել ևս Անիի նախկին վարչական շրջանի գյուղերում սարսափելի և շատ վաղուց նախադեպը չունեցող երաշտ է: Շատ հողագործներ, բերքահավաքից հույսները կտրած սկսել են վարել իրենց գարնանացանի դաշտերը: Դաշտերում և սարերում խոտ չկա:
Այսօր գյուղացիներից մեկը պատմում էր, որ ոսկորն ու կաշին է մնացել խոշոր եղջերավորների, իսկ հանդից սովամահ գոմ մի կերպ վերադարձող կովերին, երբ առավոտյան գոմից հանում են, նույնիսկ մաքրել պետք չէ գոմերը, որովհետև սոված կենդանիները չեն թրքում:
Գրեթե ոչ ոք Անիի շրջանի գյուղերում խոտ չի ամբարել, հարևան մարզի ջրովի տարածքների խոտն էլ անհասանելի է, աստղաբաշխական գներով են վաճառում:
Ձմռան շեմին խոշոր եղջերավորների մեծ մասին ստիպված մորթելու են: Հսկայական վարկերի ու պարտքերի տակ գտնվող գյուղացիները չեն կարողանալու անգամ ցանած քանակության հացահատիկ հավաքել դաշտերից... Ահա այս է շիրակցի շատ ու շատ գյուղացիների վիճակը:
Նրանց անասունների համար խոտ է պետք, վառելիք ու սնունդ, բայց ով պետք է տրամադրի, որ մի փոքր կարողանան կործանարար երաշտի ավերածությունների դեմը առնել... հայտնի չէ»:
[b1bcf8b0defbd8ee2a381ab704e4cb9f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավ...