Ապագա կա, ջուր չկա՞. ինչո՞ւ չի վերականգնվում 24-ժամյա ջրամատակարարումը Երևանում. 168
Շուրջօրյա ջրամատակարարում ունեցող Երևանի մի շարք թաղամասերում պարբերաբար, հիմնականում՝ երեկոյան ժամերին, ջուր չի լինում: «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման խնդիրներն ի սկզբանե պայմանավորում էր նրանով, որ ՀԷՑ-ը հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ, ինչի պատճառով շատ բնակավայրերում մի քանի ժամ դադարեցված է ջրամատակարարումը։ ՀԷՑ-ից հայտնել էին, որ իրենց մոտ գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլատրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։
Այսօր հունիսի 26-ն է, քաղաքացիները շարունակում են դժգոհել ջրամատակարարումից: 168.am-ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանից հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ խնդիրը դեռ չի կարգավորվել:
«Շոգ է, ջրի սպառման ծավալները շատացել են, հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք: Այս տարի մայիսի վերջից համարյա 40 աստիճան շոգ է: Նախորդ տարիներին նման ջերմաստիճան լինում էր հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսեր: Սա հայաստանյան տրադիցիոն ամենապիկն է սպառման: Մեզ մոտ այս տարի սպառման պիկը սկսվել է մայիսի վերջերին, երբ մի հատ էլ հանկարծակի խնդիր է առաջանում այլ համակարգի հետ կապված, բավական ժամանակով համակարգի աշխատանքը խաթարվում է: Հիմա կարգի ենք բերում համակարգը, հզորության ինչ աղբյուրներ կա՝ աշխատեցնում ենք, փորձում ենք և հույս ունենք մոտ օրերին հնարավորինս կարգավորել, և մի բան, քաղաքացիներն էլ խմելու ջուրը ոռոգման նպատակով չօգտագործեն, այո, անում են»,- ասաց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավ...