Ադրբեջանը Հադրութում տեղադրել է «Երկաթե բռուցք» հուշարձանը
Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է «Երկաթե բռուցք» հուշարձանը: Լուսանկարը տարածվում է համացանցում:
Պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ կանգնեցված հուշարձանը կազմված է բունցքի ու այն շրջապատող զինվորների ու անօդաչու սարքերի քանդակներից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավ...