Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող ժամկետային զինածառայողին դեռ չեն հայտնաբերել․ NEWS
Մեկ ամսից ավելի է՝ ինչ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը համարվում է անհետ կորած։
«Պատկան մարմինները շարունակում են փնտրել։ Վստահեցնում են, որ 90 տոկոսով գերի չի ընկել եւ Հայաստանի տարածքում է գտնվում, բայց թե որտեղ է՝ չգիտենք։ Քրեական գործ է հարուցվել, դրա շրջանակներում հետախուզում են հայտարարել, բայց փաստն այն է, որ երեխան չկա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
Նշենք, որ Նորիկ Մկրտչյանը Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր։
Արսեն Աղաբաբյանը նշեց, որ Նորիկը զորամասը լքելուց հետո տուն չի գնացել, եւ առհասարակ, զորակոչվելուց հետո եւս տուն չի գնացել։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Վերնիսաժի առևտրականները անելանելի դրության մեջ են. պատճառը գիդերի վարած զբոսաշրջային «քաղաքականությունն» է. «Ժողովուրդ»
«Վերնիսաժի առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով՝ պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքա...