ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինծառայողների քվեարկության վերաբերյալ սկանդալային տեսանյութերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Զինծառայողների քվեարկության վերաբերյալ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութը քննության առարկա է դարձել։ Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել զինծառայողների քվեարկության կադրերով։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ. Hetq
Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պ...
Սիբիրում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա և սպանել դեռահասի
Կրասնոյարսկի տարածքում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, մեկ մարդ է մահացել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճամբարակում քաղաքացու փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարկել
Ճամբարակում քաղաքացու փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարկել, հայտնում է Mediaport - ը: Նշենք, որ ըստ ալիքի՝ այդ ընտրատե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Հովակիմյանի եղբոր կինը խոստովանում է, որ կնիքը տուն էր տարել
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ հանձնաժողովի նախագահ եղբոր կինը խոստովանում է, որ կնիքը տուն էր տարել և նշեց,...