Քաղաքականություն

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է. Արթուր Ղամբարյան

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է. Արթուր Ղամբարյան
Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական…

Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:

Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:

 

Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև՝ համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին:

Իմ մագիստրանտներին ու ասպիրանտներին խորհուրդ եմ տալիս այս ամռանը կարդալ Ռուսաստանում նոր հրատարակված Ռ. Դվորկինի «Իրավունքի կայսրությունը» հայտնի աշխատանքը»:

Նմանատիպ հոդվածներ

ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250